Ֆուտբոլային գործակալ Մինո Ռայոլան ասել է, որ «Յուվենտուսի» պաշտպան Մատեյս դե Լիգտ ամռանը ցանկանում էր տեղափոխվել «Բարսելոնա»։
«Շատ հոլանդացիների համար «Բարսելոնան» օտարերկրյա ակումբ չէ, այլ՝ հոլանդական: Մատեյսը ստիպված էր գնալ այնտեղ, բայց ոչ այնպես, որ այն ընկալվեր որպես հայհոյանք:
«Բարսելոնան» կարծում էր, որ խնդիրը գլխարկի մեջ է: Դե Լիգտը հոլանդացի է, ինչպես Ֆրենկի դե Յոնգը, և տեղափոխվում է «Այաքսից», այնպես որ… Եթե դե Յոնգը համալրի ակումը, ապա դե Լիգթը նույնպես կարող է: Այսպես էին նրանք մտածեցում: «Բարսելոնան» նշել է ոչ ճիշտ պատճառներ, թե ինչու են ցանկանում ձեռք բերել Մատեյսին:
Նա սովորական խաղացող չէ: Ի՞նչ եք կարծում, Ժերար Պիկեն, կքաշվեր մի կողմ որպես ազդեցիկ պաշտպանը: Մատեյսը չի մտածում փողի մասին, նա պարզապես ցանկանում է ֆուտբոլ խաղալ:
Նա կարող էր տեղափոխվել «Յուվենտուս» մեկ տարի շուտ, բայց «Այաքսը» խնդրեց նրան մնալ այն ժամանակ, երբ ակումբները պետք է համաձայնության գային: Սա նրա առաջին ընտրությունն էր։ Նա զարմացավ, երբ իմացավ առաջարկների մասին այնպիսի ակումբներից, ինչպիսիք են «Բարսելոնան» և «ՊՍԺ»-ն,- ասաց Ռայոլան Voetbal International-ին տված հարցազրույցում:
Այս ամռանը 75 միլիոն եվրոյով դե Լիգտը միացավ «Յուվենտուսին»՝ տեղափոխվելով «Այաքսի»: Նա Սերիայում անցկացրել է 13 հանդիպում իտալական ակումբի համար և դարձավ մեկ գոլի հեղինակ: