«Բարսելոնայի» կիսապաշտպան Իվան Ռակիտիչը հայտնվել է եվրոպական թոփ ակումբների ուշադրության կենտրոնում:
30-ամյա խորվաթ ֆուտբոլիստին իրենց կազմում ցանկանում են տեսնել ՊՍԺ-ն ու «Չելսին»:
Փարիզյան ու լոնդոնյան ակումբները պատրաստ են գնել Ռակիտիչին, եթե մրցաշրջանի ավարտից հետո նա հեռանա «Բարսելոնայից»:
Այս մասին հաղորդում է Sport.es-ը:
Խոսակցությունները, թե ֆուտբոլիստը կլքի «Կամպ Նոուն», սկսվեցին այն բանից հետո, երբ կատալոնացիները ձեռք բերեցին Այաքսի կիսապաշտպան Ֆրենկի դե Յոնգին:
Հաղորդում է armsport.am-ը։