ՊՍԺ-ում հիասթափված են Սերխիո Ռամոսի վարքագծից։
Նշվում է, որ ֆուտբոլիստը իրեն չափազանց գոռոզ է պահում ակումբի անձնակազմի նկատմամբ, մինչդեռ նա նույնիսկ թիմի ավագը չէ:
ՊՍԺ-ն մտադիր չէ դա հանդուրժել: Եթե ֆուտբոլիստը չփոխի իր վարքագիծը, ապա փարիզեցիների գլխավոր մարզիչ Մաուրիսիո Պոչետինոն նրան տեղ չի երաշխավորի մեկնարկային կազմում:
Հիշեցնենք, որ ՊՍԺ-ի նորեկ Սերխիո Ռամոսը ֆրանսիական ակումբում հանդես կգա 4 համարի մարզաշապիկով։ Նա ՊՍԺ է տեղափոխվել ազատ խաղացողի կարգավիճակով։
Այս մասին տեղեկանում ենք Cadena SER-ից:
