Իսպանիայի հավաքականը 4:0 հաշվով վստահ հաղթանակ է տարել Ֆարերյան կղզիների նկատմամբ: Խաղը տեղի է ունեցել Եվրո-2020-ի ընտրական փուլի շրջանակներում։
Հանդիպմանը մասնակցել է Մադրիդի «Ռեալի» պաշտպան Սերխիո Ռամոսը։
Ըստ Gracenote Live վիճակագրական հարթակի տվյալների՝ սա 33-ամյա պաշտպանի համար ազգային թիմի մարզաշապիկով 167-րդ հանդիպումն էր։ Նույն ռեկորդն ունի նաև դարպասապահ Իկեր Կասիլյասը։
Եվրոպական բացարձակ ռեկորդին հասնելու համար Ռամոսը դեռ 9 հանդիպում պետք է անցկացնի:
Ռեկորդը պատկանում է Իտալիայի հավաքականի լեգենդար դարպասապահ՝ Ջանլուիջի Բուֆֆոնին (176):
