Սերխիո Ռամոսն ապագայի հարցում վերջնական որոշում է կայացրել։
«Ռեալի» ավագը մտափոխվել է և չի ցանկանում տեղափոխվել Չինաստան։ 33-ամյա ֆուտբոլիստն իր որոշման մասին արդեն տեղյակ է պահել ակումբի ղեկավարությանը։Այս մասին հաղորդում է AS-ը։
Հիշեցնենք, որ ավելի վաղ Ռամոսը Ֆլորենտինո Պերեսին խնդրել էր խզել իր պայմանագիրը և թույլ տալ ազատ գործակալի կարգավիճակով տեղափոխվել Չինաստան։