Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» ներկայիս գլխավոր մարզիչ Ռալֆ Ռանգնիկը այս մրցաշրջանի ավարտից հետո կգլխավորի Ավստրիայի ազգային հավաքականը։
Այս մասին հայտնում են ՄՅՈւ-ի մամուլի ծառայությունից։
Նշվում է, որ Ռանգնիկը 2 տարով է պայմանագիր կնքել հավաքականի հետ, որը կարող է երկարաձգվել։
Ռանգնիկին ՄՅՈւ-ում կփոխարինի Տեն Հագը։