Ռեփեր Գուֆը հայտնվել է հիվանդանոցում

Ռեփեր Գուֆը հայտնել է, որ ուսի մասում վնասվածքով գտնվում է հիվանդանոցում։ Սակայն արտիստը չի հաղորդել, թե իրականում ինչ է պատահել իր հետ:

Գուֆի հարազատներն ու ընկերները նույնպես չեն մեկնաբանում տեղի ունեցածը։ Ալեքսեյ Դոլմատովն իր Instagram-ում հրապարակել է Գուֆի լուսանկարը, որտեղ նա գտնվում է հիվանդասենյակում, ուսի վրա կա վիրակապ, սակայն այս ամենից բացի նա ծխում է։

Ռեփերի ներկայացուցիչը հրաժարվել է մեկնաբանել, թե ինչ է տեղի ունեցել։

 

Ամենաթարմ