fbpx
Աշխարհ

Շրի Լանկայի խորհրդարանը նախազգուշացրել է նախագահին չխոչընդոտել Զատկի օրը ահաբեկչությունների հետաքննությունը

Շրի Լանկայի խորհրդարանը նախազգուշացրել է նախագահ Մայտրիպալա Սիրիսենային չխոչընդոտել Զատկի օրն ահաբեկչությունների առնչությամբ բաց թողնված անվտանգության վերաբերյալ հետաքննությանը։ Այս մասին հաղորդում է AFP-ը:

Նախազգուշացումը հնչել էր, երբ Սիրիսենան հայտարարել էր, որ չի համագործակցելու խորհրդարանական հետաքննության հետ և թույլ չի տալու պաշտպանության կամ ոստիկանության ներկայացուցիչներին ցուցմունք տալ խորհրդարանական հանձնաժողովին:

«Ցանկացած պետական պաշտոնյա պարտավոր է ցուցմունք տալ»,-Սիրիսենային կտրուկ պատասխանել է խոսնակ Կարու Ջայասուրիան: «Բարձրաստիճան պաշտոնյաները լիովին տեղեկացված են լուրջ հետևանքների մասին, եթե նրանց կողմից արձագանք չլինի»:

Նա հասկացրել է Սիրիսենային, որ չի դադարեցնի հանձնաժողովի հետաքննությունը և կշարունակի հանրային լսումները:

Նախօրեին Սիրիսենայի վարչակազմը հայտնել էր ազգային հետախուզության ղեկավար Սիսիրի Մենդիսին աշխատանքից հեռացնելու մասին, որը հայտարարել էր, որ հնարավոր էր խուսափել հարձակումներից: Մենդիսը նաև ասել էր, որ նախագահը պարբերաբար չի անցկացրել հանդիպումներ անվտանգության հարցերով գնահատելու համար իսլամական արմատականների կողմից վտանգը, որոնք իրականացրել էին պայթյունները:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ