Ադրբեջանական «Առաջին ալիքին» տված հարցազրույցում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը նշել է, որ ռազմական կորուստների մասին տեղեկատվությունը ներկայումս գաղտնի է:
«Ադրբեջանի հասարակությունը դրանց մասին կտեղեկացվի ռազմական գործողությունների ակտիվ փուլի ավարտից հետո»,- ասել է նա՝ խոստովանելով, որ երկրի քաղաքացիներից թաքցնում են Բաքվի կողմից Արցախի դեմ սանձազերծված ագրեսիայի հետևանքով ադրբեջանական կողմի կորուստների մասին տվյալները: