fbpx
Զինված Ուժեր

Ի՞նչ քայլեր են ձեռնարկվում կորած զինծառայողներին գտնելու համար. ՊՆ ներկայացուցչի պարզաբանումը

Համացանցում ու սոցիալական հարթակներում լուրեր են տարածվում այս կամ այն զինծառայողի կորած լինելու մասին: Լուրեր տարածողներն ասում են նաև, որ օրերով տեղեկություն չունեն իրենց հարազատների մասին: Ի՞նչ քայլեր են ձեռնարկում ՊՆ-ն, ՊԲ-ն ու իշխանությունները։

«ՊՆ-ն, Արցախի իշխանություններն ամեն ինչ անում են, որ հնարավորինս անսխալ տվյալները լինեն, բայց հասկանում եք՝ պատերազմ է, արհավիրք է, լինում են նաև սխալներ: Շատ-շատ տեղերում հեռախոսակապ ուղղակի չկա, ակտիվ մարտական գործողությունների ընթացքում հրամանատարը չի հասցնում նույնիսկ իր կորուստները հաշվել, իր գլխին անընդհատ արկեր են ընկնում»,- ասել է Հովհաննիսյանը՝ հավելելով, որ այն, ինչ կատարվում է այս օրերին, բոլորովին նման չէ ո՛չ Արցախյան, ո՛չ Ապրիլյան պատերազմներին:

«Գլուխ եմ խոնարհում բոլոր զոհերի հիշատակի առաջ, ոչ տեղեկացվածներին խնդրում են ըմբռնումով մոտենալ, հնարավոր ամեն ինչ արվում է»,- ասել է Արծրուն Հովհաննիսյանը:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ