Սեպտեմբերի 1-ին ՌԴ ԱԳՆ-ից տեղեկացել ենք, որ Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարի տեղակալ Անդրեյ Ռուդենկոն հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Խալաֆ Խալաֆովի հետ:
Երկու կողմերը քննարկել են տարածաշրջանային մի շարք արդիական հարցեր։
Անդրադարձ է կատարվել նաև 2020 թվականի նոյեմբերի 9 -ի և 2021 թվականի հունվարի 11-ի համաձայնությունների կատարմանը՝ կնքված Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների միջև: