Ռուսաստանի Դաշնության քաղաքացիական պաշտպանության, արտակարգ իրավիճակների և աղետների հետևանքների վերացման նախարարությունը մարդասիրական օգնություն է ուղարկել Արցախ:
Այս մասին հայտնում են ՀՀ ԱԻՆ պաշտոնական կայքից։
Շինանյութերով բեռնված մեքենաների շարասյունը շարժվել է դեպի Ստեփանակերտ և հարակից բնակավայրեր՝ պատերազմի ընթացքում տուժած տարածքներում տների և ենթակառուցվածքների վերականգնման աշխատանքներ իրականացնելու համար: