fbpx
Աշխարհ

ՌԴ և Ավստրիայի արտգործնախարարները քննարկել են ԼՂ շուրջ ստեղծված իրավիճակը

ՌԴ ԱԳՆ-ից հայտնում են, որ նոյեմբերի 17-ին ավստրիական կողմի նախաձեռնությամբ հեռախոսազրույց է տեղի ունեցել Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի և Ավստրիայի Հանրապետության Եվրոպական և արտաքին գործերի դաշնային նախարար Ալեքսանդր Շալենբերգի միջև:

Լավրովը գործընկերոջը մանրամասն տեղեկացրել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում նոյեմբերի 10-ից հրադադարի լիակատար դադարեցման նպատակով Ռուսաստանի ձեռնարկած միջնորդական ջանքերի և տարածաշրջանում առկա իրավիճակի մասին:

Մարդասիրական խնդիրների լուծման և տարածաշրջանում մշակութային և կրոնական ժառանգության պահմանման նպատակով նախարարները համաձայնել են միջազգային կառույցների, այդ թվում՝ ՄԱԿ Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի, ՅՈՒՆԵՍԿՕ-ի, ԿԽՄԿ-ի ակտիվ ներգրավման անհրաժեշտությանը:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ