Ինչպես արդեն տեղեկացրել ենք, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը երկօրյա այցով ժամանել է Ռուսաստանի Դաշնություն ու նախատեսվում է նրա հադիպումը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։
Մինչ այսօրվա այցը, վարչապետը զրույց է ունեցել Եվրախորհրդարանի նախագահ Շառլ Միշելի հետ։
Այս թեմային Facebook-ի իր էջում անդրադարձել է «Հանուն Հանրապետության» կուսակցության ղեկավար Արման Բաբաջանյանը։
«Մոսկվա այցից առաջ Միշել-Փաշինյան հեռախոսազրույցն ու հատկապես 2,6 միլիարդ եվրոյի փաթեթի հիշատակումը կարող է դիտարկվել իբրև Հայաստանի վարչապետին տրվող որոշակի վստահության պաշար՝ Մոսկվայում սպասվող անկասկած բավականին բարդ քննարկումներին ընդառաջ», – գրել է Բաբաջանյանը: