fbpx
Աշխարհ

ՌԴ և Եգիպտոսի նախագահներին «բռնացրել են» Ավստրիայի կանցլերի ասածի վրա ծիծաղելիս

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը զրուցել է Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթթահ աս-Սիսիի և Ավստրիայի կանցլեր Սեբաստիան Կուրցի հետ մինչև «Մեկ գոտի, մեկ ճանպարհ» ֆորումի մեկնարկը, գրում է Gazeta.ru-ն:

Նշվում է, որ Պուտինին կլոր սեղանի շուրջ նստեցրել են Ավստրալիայի կանցլերի և Եգիպտոսի նախագահի կողքին:

Լրագրողների ուշադրությունից չի վրիպել, որ Կուրցը ժպտալով ինչ-որ բան է պատմում ՌԴ և Եգիպտոսի նախագահներին, իսկ վերջիններս ծիծաղել են Կուրցի ասածից հետո:

Հիշեցնենք, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը մասնակցել է Պեկինում կայացած «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» միջազգային ֆորումին և հանդես է եկել ելույթով:

Պուտինը նշել է, որ չնայած նախկին պատերազմներին ու ներկայիս կոնֆլիկտներին` շատ երկրներ եվրասիական տարածքում կարողացել են արդյունավետ համագործակցության ուղիներ գտնել: Որպես օրինակ` Պուտինը նշել է ԵԱՏՄ-ն:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ