Ռուսաստանի և Վրաստանի հարաբերությունների վատանալու համար մեղավոր են հանրապետության իշխանությունները և նախկին նախագահ Միխեիլ Սահակաշվիլիի վերահսկողության տակ գտնվող ուժերը:
Այդ մասին Известия թերթին տված հարցազրույցում հայտարարել է Վրաստանի խորհրդարանի նախկին խոսնակ, ընդդիմադիր քաղաքական գործիչ Նինո Բուրջանաձեն:
«Ցավոք, մեր իշխանությունների անհեռատեսության պատճառով չափազանց դժվար կլինի հարաբերություններն արագորեն վերադարձնել գոնե այն մակարդակ, որը կար մեկ շաբաթ առաջ»,-նշել էնա:
Նրա խոսքով՝ Վրաստանում սկսված բողոքները միտումնավոր շրջվել են դեպի հակառուսական հիստերիայի հուն: Նրա կարծիքով, Սահակաշվիլին փորձում է առավելագույնս քաղել այդ բողոքից, քանի որ ռուսատյաց քաղաքականությունը իշխանությունը վերադարձնելու նրա միակ հնարավորությունն է: