Ինտերֆաքսին տված հարցազրույցում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ հայ-ռուսական ռազմավարական դաշնակցային հարաբերությունները բավական հարուստ են և ծավալուն:
Հարցին` ՀՀ և ՌԴ հարաբերությունների ապագան որքանո՞վ է կախված Հայաստանում կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքներից, Փաշինյանը պատասխանել է.
«Հայ-ռուսական ռազմավարական դաշնակցային հարաբերությունները բավական հարուստ են և ծավալուն: Դրանք հիմնվում են մեր երկու բարեկամական ժողովուրդների պատմական մտերմության վրա: Մեր երկրների հարաբերությունների բնույթը կախված չէ կայանալիք արտահերթ ընտրությունների արդյունքներից»:
Հիշեցնենք, որ Հայաստանում հունիսի 20-ին տեղի կունենան արտահերթ խորհրդարանական ընտրություններ:

