fbpx
Քաղաքականություն

Սուրեն Գրիգորյանը նշանակվել է Արդարադատության փոխնախարար

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել Սուրեն Գրիգորյանին Արդարադատության նախարարի տեղակալ նշանակելու մասին: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ կառավարության կայքից:

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝

Սուրեն Գրիգորյանին նշանակել Արդարադատության նախարարի տեղակալ»,- ասված է որոշման մեջ:

Հիշեցնենք, որ մարտի 29-ին Գրիգորյանը հայտարարեց՝ վայր է դնում պատգամավորի իր մանդատը:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ