Ռուսաստանի, Հայաստանի ու Ադրբեջանի եռակողմ գագաթնաժողովի անցկացումն ինչ-որ փուլում կլինի անհրաժեշտություն, բայց դրա համար պետք է լինի բոլոր երեք կողմերի համաձայնությունը: Այս մասին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը լրագրողների հետ հանդիպմանը:
«Միանշանակ, ինչ-որ փուլում այդպիսի շփումները կլինեն անհրաժեշտ, և որպեսզի դրանք լինեն հնարավոր, անհրաժեշտ է բոլոր երեք կողմերի համաձայնությունն ու պատրաստակամությունը»,-նշել է նա: