Փետրվարի 10-ից Հայաստանում Ռուսաստանի դեսպանության հյուպատոսական բաժինը վերսկսում է փաստաթղթերի ընդունումը և Ռուսաստանի Դաշնություն մուտքի վիզաների տրամադրումը օտարերկրյա քաղաքացիների հետեւյալ կատեգորիաներին․
1. Քաղաքացիություն չունեցող անձինք, որոնք ապրում են Հայաստանում և ունեն Ռուսաստանի Դաշնություն մուտք գործելու հաստատված նմուշի հրավեր կամ Ռուսաստանի ՆԳՆ-ի կողմից ձեւակերպված փաստաթուղթ, որը հաստատում է ռուսաց լեզուն կրողի կարգավիճակը: