ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն և Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացում քննարկել են Իդլիբի անվտանգության գոտում իրավիճակի կայունացման հարցը: Այս մասին հայտարարություն է տարածել ՌԴ պաշտպանության նախարարությանը:
«Հեռախոսազրույցի ընթացքում քննարկվել է Իդլիբի անվտանգության գոտում իրավիճակի կայունացման հարցը»,-ասված է նախարարության տարածած հաղորդագրության մեջ:
Նշվում է, որ քննարկվել է նաև Սիրիայում իրավիճակը ընդհանուր առմամբ:
