fbpx
Քաղաքականություն

ՌԴ-ի համար կարևորը երկկողմ հարաբերությունների պահպանումն է. դեսպան

Ռուսաստանը զգուշորեն է վերաբերվում Հայաստանի ներքաղաքական գործընթացներին: Այս մասին դեկտեմբերի 24-ին ամփոփիչ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀ-ում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը:

Նրա խոսքով՝ Ռուսաստանը զգույշ է վերաբերվում այն ամենին, ինչ տեղի է ունենում Հայաստանում:

«Շատ կարևոր է, որ Հայաստանում իրավիճակը լինի խաղաղ, կայուն, որ առավելագույնս հնարավոր դառնա քաղաքական, հասարակական ուժերի կոնսենսուսը»,-նշեց դեսպանը:

Ընդ որում, նա ասաց, որ Ռուսաստանի համար առանցքային պահ է դաշնակցային հարաբերությունների պահպանումն ու ամրապնդումը: Ինչ վերաբերում է ներքաղաքական օրակարգում տվյալ հարցի կիրառմանը, ապա Ռուսաստանի համար, դիվանագետի խոսքով, կարևոր է ոչ թե քաղաքական իրավիճակը, այլ երկկողմ հարաբերությունների պահպանումն ու ամրապնդումը:

«Եվ մենք կաշխատենք այդ ուղղությամբ»,-հավելեց նա:

Անդրադառնալով այդ թեմայով շահարկումներին, դեսպանը նկատեց, որ դրան բացասաբար է վերաբերվում:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ