ՌԴ ԱԳ փոխնախարար Անդրեյ Ռուդենկոն անդրադարձել է Բաքվի կողմից այն հայտարարությանը, թե Լեռնային Ղարաբաղի հատուկ կարգավիճակի քննարկում չի կարող լինել։
Այս մասին հայտնում է РИА Новости-ն։
Նշվում է, որ դրա վերաբերյալ հարցին փոխնախարարն հույս է հայտնել, որ դա նոր ալիքի չի հանգեցնի։
Ռուդենկոն նաև նշել է, որ ԼՂ կարգավիճակի մասին հարցը լուծելու համար կոնկրետ ժամկետներ չկան ու ավելացրել, որ այդ հարցը շատ զգայուն է։