fbpx
Քաղաքականություն

Պուտինը Նիկոլի վրա «թևեր փռելը» երկու պատճառ կարող է ունենալ․ Նարեկ Այվազյան

Պուտինը Նիկոլի վրա «թևեր փռելը» երկու պատճառ կարող է ունենալ.

1. Թուրքիայի կողմից վրա հասնող նոր սպառնալիքը, որին միայն համատեղ է հնարավոր դիմակայել, ու կամայական իրարանցում կարող է կազմաքանդել դիմակայությունը:

2. Շուշին հանձնելու իրենց մասնակցության մասին լռեցնելը, որովհետև բոլորիս լիքը տեղեկություններ է հասել, ինչի մի մասը տրամաբանական է, մյուս մասը հիմնավոր, փաստված:

Շուշին Նիկոլը չի հանձնել, բայց Նիկոլը գիտի և բոլորս էլ ստացել ենք նման տեղեկատվություն, որը գալիս է ապացուցելու մեր երկրի ներսում գործող ոչ ազգային ցանցային համակարգի մասին, որը գտնվում է հիմնականում պաշտպանության ու անվտանգության ոլորտներում:

Հիմա ներկայացնեմ այն ամփոփ տեղեկատվությունները, թե ինչի պատճառով է հնարավոր դարձել դժբախտ ու դժգույն, բայց միևնույն ժամանակ բնական պաշտպանություն ու անառիկ քաղաքը գրավել.

1. Ռուսական Կռասնուխա, ՀՕՊ համակարգեր, անջատվել են՝ թույլ տալով հակառակորդի օդուժն ու դրոնները գործեն,

2. Հրամանատարներից շատերը բացակայել են զորքերի գլխից, որի պատճառով դադարել են արդյունավետ ու կառավարելի մարտիկների զորաշարժերը,

3. Հրետանին չի աշխատացվել, որպեսզի օգներ զորքին և կասեցներ թշնամու զինտեխիկայի առաջխաղացումը,

4. Սպայի համազգեստ կրելու իրավունք ստացած ստահակները պարբերաբար զորքերում և ժողովրդի մեջ խուճապ ու կեղծ լուրեր են տարածել՝ հողերը հանձնելու և վերնախավի դավաճան լինելու մասին, երբեմն էլ կոորդինատներ են փոխանցել հակառակորդների բանակին:

Ձեր բոլոր մեղադրանքները ուղղեք «բարեկամի» դեսպանատուն ու իմացեք, թե ինչու՞ իրենք օգնության չեկան մեզ ավելի վաղ, երբ Արայիկն ու Նիկոլը խնդրում ու դիմում էին՝ ամեն մեկը իր ձևով: Ինչու՞ չունեինք 10 հատ Էս400, տաս հատ Կռասնուխա և այլն, երբ դրա կարիքն ունեինք և սպասում էինք հզոր զինատեսակների: Գնացեք, իրենց դիմեք, ոչ թե ԱՄՆ, ԵՄ, ՄԱԿ, Ֆրանսիայի դեսպանություններ, որոնք մեռան ձեռք մեկնելով, լուծումներ առաջարկելով, բայց ստացան երեք մատի կոմբինացիան թե՛ իշխանությունների կողմից, թե՛ նախկինների կողմից, թե՛ ժողովրդի պրոռուսական հատվածի կողմից:

Ինձ համար ոչ ոք սուրբ չեն: Կան շահեր, ուրեմն մեր շահեր առաջնայինը պետք է լինի: Հիմա Պուտինն է մեր շահի կողքը կանգնելու, ուրեմն այդպես էլ կլինի, կկանգնեն՝ Բայդենը, Մակրոնը, ուրեմն դա էլ կլինի: Ես չեմ հավատում ժողովրդավարությունից, մարդու ազատություններից ու իրավունքներից խոսացող ոչ մեկին, որովհետև ոչ մեկ չկանգնեց ու չկռվեց դրա համար մեր կողքին, բայց այդ գաղափարները, դրանց արժեքներն ու սկզբունքները չեն դադարելու լինել ու դրանց համար մեր պայքարը շարունակելու ենք:

Բոլորը, թե «դաշնակիցները», թե սատարում առաջարկողները թող գործնականում ապացուցեն, որ համամարդկային բարձրագույն արժեքները կարևոր են իրենց համար: Եվ գոնե օգնեն հիմա մեզ արագ ու արդյունավետ պաշտպանության կառուցման, կազմակերպման ու ուժեղանալու գործում:

Նարեկ Այվազյան

https://www.facebook.com/NarekMasisAyvazyan/posts/4950482108296977?__cft__%5B0%5D=AZV9ri30pQJ0CMFtjUdy2jvmT6Z_BhN__QJhXtNOVSteC6KBLdU101PA00VXsY1dp71OjJbKt8VdprCvF8su5TOYt8kJg7lqakQUpAEiBblPEy5VXKrPnL_Q-5WcWcs3zV4&__tn__=%2CO%2CP-R

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ