fbpx
Հասարակություն

ՌԴ-ից Հայաստան են ժամանել 400-ից ավելի քաղաքացիներ. ԱԳՆ

Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը Facebook-ում գրառում է կատարել և հայտնել, որ 2 օրվա ընթացքում Ռուսաստանի Դաշնությունից Հայաստան են ժամանել 400-ից ավելի քաղաքացիներ:

«Կարևոր❗️❗️❗️

Հայտնում ենք, որ ապրիլի 6-ին և 7-ին «Ռեդ Վինգս» ավիանկերության կողմից իրականացված Մոսկվա-Երևան երկու թռիչքով Հայաստան են վերադարձել ՌԴ-ում գտնվող չորս հարյուրից ավելի ՀՀ քաղաքացիներ: Հաշվի առնելով ՀՀ քաղաքացիներից ոմանց մոտ ստեղծված ֆինանսական դրությունը՝ ավելի քան 150 հոգու հնարավոր է եղել ապահովել անվճար տոմսերով: Մեր շնորհակալությունն ենք հայտնում ՀՀ քաղաքացիների համար ուղետոմսեր ձեռքբերելու հարցում աջակցություն ցուցաբերած մեր բոլոր հայրենակիցներին:

Ընդգծենք, որ վերոնշյալ թռիչքներով Հայաստան վերադարձած ՀՀ քաղաքացիները ենթակա են 14-օրյա պարտադիր կարանտինային ռեժիմի:

Մոտ երկու հարյուր ՀՀ քաղաքացի, ովքեր չեն կարողացել մեկնել վերոնշյալ չվերթով, դեսպանության համակարգմամբ տեղավորվել են չորս հյուրանոցներում: Մոտ երկու տասնյակ ՀՀ քաղաքացի հրաժարվեցին տեղափոխվել հյուրանոց՝ նախընտրելով մնալ «Դոմոդեդովո» օդանավակայանում»:

https://www.facebook.com/MFA.Armenia/posts/4274563452569818?__xts__[0]=68.ARAQjYvWV0_8jIJWsm1SQu3qWwzcKi52L0VdphgastHGu0n8m4oQ6WLwyw3DMRYdEMbRhqsCM5yJDgNAfg9xcVy-wIvuEXZWMMowMNDdOXrDiCdgn4NLCHJJYnLPdoMUwmPoeC1–1jzLI0LThDxn4hyZyNnnDCCtOKxHVSZWMiTJxDZVHUW2D5OvFatIyxBvjmX-NfSGC_2QzwhzDYbSOirTi6J9CsO8znvk5aRA4Wt0Xw-w4oS626b5C3i5gOzfcj4Zxz73iBXlPohZELmxdXSEeWGXT82Y_jK3Kuqkod8dgE_nyI7mIo_TbLUwvZHKWe6M1RC7qWeTt6hwQA5loktww&__tn__=-R

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ