Սպորտ
22:00 07/04/2020

Իկեր Կասիլյասը ցանկանում է վերադառնալ Ռեալ

«Ռեալի» նախկին դարպասապահ Իկեր Կասիլյասը խոսելով «արքայական» ակումբի մասին հայտնել է, որ ցանկանում է վերադառնալ:

«Վերադառնալ «Ռեալ Մադրիդ» այլ դերո՞վ։ Իհարկե, ես ուզում եմ վերադառնալ։ Այն իմ տունն է՝ չնայած ես այնտեղ չեմ եղել վերջին հինգ տարիներին։ Ցանկությունը տեսանելի է։ Ես վստահ եմ, որ մի օր նորից ունենալու եմ մոտ կապեր «Ռեալի» հետ»,- հայտնել է դարպասապհը:

Հայտնենք, որ Իկեր Կասիլյասը «արքայական» ակումբում է եղել 25 տարի, իսկ այժմ հայտնել է, որ կառաջադրվի Իսպանիայի ֆուտբոլի արքայական ֆեդերացիայի նախագահի պաշտոնում:

Աղբյուրը` armsport.am:

 

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Վերեվ