Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ շուտով հանդիսավոր արարողությամբ Իրանի Իսլամական Հանրապետության հետ կստորագրվի համապարփակ ռազմավարական գործընկերության համաձայնագիր ։
Այս մասին հայտնել ՌԴ նախագահը Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի հետ հանդիպումից։
«Շուտով մենք կկարողանանք ամրապնդել ձեռք բերված արդյունքները Ռուսաստանի և Իրանի միջև համապարփակ ռազմավարական գործընկերության վերաբերյալ նոր մեծ միջազգային համաձայնագրով», – ասել է Վլադիմիր Պուտինը։
Նա շնորհակալություն է հայտնել Իրանի նախագահին առանձին այցով Ռուսաստանի Դաշնություն այցելելու հրավերն ընդունելու և հանդիսավոր մթնոլորտում այդ փաստաթուղթը և այլ կարևոր փաստաթղթեր ստորագրելու համար։
Պուտինը հիշեցրել է, որ Թուրքմենստան կատարած իր այցի ընթացքում շատ բովանդակալից և օգտակար զրույց է ունեցել իր իրանցի գործընկերոջ հետ։
«Գլխավորն այն է, որ հաստատվեց մեր կապերի գլոբալ ամրապնդման փոխադարձ կուրսը, դրանք վերելք են ապրում և իսկապես բարեկամական ու կառուցողական բնույթ ունեն», – նշել է ՌԴ նախագահը։