fbpx
Աշխարհ

ՌԴ-ն ԱՄՆ ընտրություններին միջամտել է նաև հօգուտ Քլինթոնի․ Մյուլլեր

ԱՄՆ նախկին հատուկ դատախազ Ռոբերտ Մյուլերը, որը հետաքննում էր 2016թ.-ին ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում ՌԴ հնարավոր միջամտության հարցը, հայտարարել է, որ քաղաքական միջամտություն է եղել թե՛ Դոնալդ Թրամփի, թե՛ նրա հակառակորդ Հիլարի Քլինթոնի օգտին:

Այսպիսով, Մյուլերը հաստատել է 2018թ-ի փետրվարին հրապարակված հետաքննության արդյունքները, համաձայն որոնց՝ սոցցանցերի միջոցով կատարվել է երկու թեկնածուներին սատարելու փորձ, մինչդեռ Քլինթոնի շտաբը հայտարարում էր, որ միջամտություն եղել է միայն Թրամփի օգտին:

Հիշեցնենք, որ ապրիլին ԱՄՆ-ի արդարադատության նախարարությունը հրապարակել էր հատուկ դատախազ Ռոբերտ Մյուլերի զեկույցի խմբագրված տարբերակը, որում նշվում էր, որ հետաքննությունը Դոնալդ Թրամփի նախընտրական շտաբի և Ռուսաստանի միջև դավադրության որևէ ապացույց չի գտել:

Life պարբերականի փոխանցմամբ՝ նախօրեին ԱՄՆ-ի ՀԴԲ-ի ղեկավար Քրիստոֆեր Ռեյը հայտարարել է, որ Ռուսաստանը շարունակում է միջամտել ամերիկյան նախընտրական գործընթացներին, իսկ ՌԴ փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովը կտրականապես հերքել է դա:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ