Պենտագոնից հայտնել են, որ Ռուսաստանն իրական սպառնալիք է ԱՄՆ տիեզերական ուժերի համար: Այս մասին միջազգային հարաբերությունների ոչ կառավարական խորհրդում ասել է ամերիկյան բանակի շտաբների ղեկավարների կոմիտեի ղեկավար Ջոզեֆ Դանֆորդը:
Նրա խոսքով՝ Ռուսաստանը նաև վտանգ է նաև ԱՄՆ-ի կոմերցիոն և ռազմական շահերի համար:
«Երբ 1990-ականներին տիեզերքում զգալի ուժեր տեղակայեցինք, մենք ելնում էինք նրանից, որ տիեզերքում մենք մրցակից չենք ունենա: Այսօր տիեզերքում մրցակցություն է սկսվել»,- ասել է Դանֆորդը:
Նրա խոսքով՝ ԱՄՆ-ի հակառակորդների մեջ բացի Ռուսաստանից նաև Չինաստանը, Հյուսիսային Կորեան ու Իրանն են:

