Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը ակտիվ մասնակցություն կունենա Լեռնային Ղարաբաղի հակամարտության կայունացման գործում։
Ինչպես հայտնում է TASS-ը՝ այս մասին ՌԴ ՊՆ-ից հայտնել են լրագրողներին։
Նշվում է, որ Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն այդ հարցով տարբեր երկրների իր գործընկերների հետ բանակցություններ է վարել։
Ռազմական կառույցից նշել են, որ այդ աշխատանքի գլխավոր նպատակը ԼՂ-ում ռազմագործողությունների դադարեցումն ու հակամարտող կողմերի բանակցային գործընթացին անցումն է։

