Քննչական կոմիտեն ավարտել է Տվերի մարզում տեղի ունեցած ավիավթարից հետո մոլեկուլային գենետիկական հետազոտությունները։
Ինչպես ՏԱՍՍ-ին հայտնել են ՌԴ Քննչական կոմիտեի մամուլի ծառայությունից, բոլոր մահացածների ինքնությունը պարզվել է, նրանք համապատասխանում են հայտարարված ցուցակին, որում ընդգրկված է Եվգենի Պրիգոժինը։
«Տվերի մարզում ավիավթարի հետաքննության շրջանակում ավարտվել են մոլեկուլային գենետիկական փորձաքննությունները, որոնց արդյունքների հիման վրա պարզվել է բոլոր 10 զոհվածների ինքնությունը, դրանք համապատասխանում են թռիչքի թերթիկում նշված ցանկին»,-ասվում է զեկույցում։
Ավելի վաղ Օդային տրանսպորտի դաշնային գործակալությունը հայտնել էր, որ, ըստ ուղևորների ցուցակի, այնտեղ ընդգրկվել են Եվգենի Պրիգոժինը և Դմիտրի Ուտկինը։