ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը հայտնում է, որ Արարատի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն հոկտեմբերի 29-ին, ժամը 11։53-ին տեղեկություն է ստացվել, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհին՝ Տիգրանաշենի ոլորանների հատվածում, ռուսական զինուժի ավտոմեքենան ընկել է ձորը. կան տուժածներ։
- Մրգաշատում ԱԻՆ-ը վարժանք է անցկացնելու
- Գրանցվել է 604 դեպք, որից 311-ը՝ արտակարգ․ ԱԻՆ-ն ամփոփել է անցած շաբաթը
«Երևան-Մեղրի ավտոճանապարհի 80-րդ կմ-ի հատվածում, ՌԴ սահմանապահ զորքերի բեռնատարը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և մոտ 150 մ գլորվել ձորը, ինչի հետևանքով կա 1 զոհ և 1 վիրավոր։
Փրկարարները դադարեցրել են բեռնատարի դիզելային վառելիքի արտահոսքը»,- ասվում է հաղորդագրության մեջ:

