Քաղաքականություն

Հակոբ Արշակյանը հանդիպել է ՌԴ սենատոր Անդրեյ Կլիմովի հետ

Սեպտեմբերի 6-ին Ազգային ժողովը հայտնել է, որ ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը սեպտեմբերի 6-ին հանդիպեց ՌԴ սենատոր, «Եդինայա Ռոսիա» կուսակցության գլխավոր խորհրդի քարտուղարի տեղակալ, կուսակցության գլխավոր խորհրդի նախագահության միջազգային գործունեության հանձնաժողովի նախագահ Անդրեյ Կլիմովի հետ:

«Հանդիպմանը մասնակցեց ՀՀ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, ՌԴ-ում առաջիկայում կայանալիք խորհրդարանական ընտրություններում ՀՀ ԱԺ դիտորդական առաքելության ներկայացուցիչ Վլադիմիր Վարդանյանը:

Ողջունելով հյուրին` փոխնախագահը բարձր գնահատեց Ռուսաստանի Դաշնության հետ ռազմավարական և դաշնակցային համագործակցության զարգացումը բոլոր ուղղություններով և կարևորեց խորհրդարանական փոխգործակցության խորացումը:

Հակոբ Արշակյանն անդրադարձավ Ադրբեջանի սանձազերծած 44-օրյա պատերազմի հետևանքներին, որոնք մինչ օրս հաղթահարված չեն. Ադրբեջանը չի կատարում 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ ստանձնած իր պարտավորությունները և չի վերադարձնում հայ ռազմագերիներին ու գերեվարված անձանց: ԱԺ նախագահի տեղակալը երախտագիտություն հայտնեց ռուսական կողմին՝ վերոնշյալ խնդիրների լուծման հարցում կանոնավոր օժանդակություն ցուցաբերելու համար:

Հակոբ Արշակյանը վստահեցրեց, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը հետաքրքրված է «Եդինայա Ռոսիա» կուսակցության հետ երկարատև համագործակցության ընդլայնմամբ:

Անդրեյ Կլիմովը երկկողմ խորհրդարանական հարաբերությունների խորացման գործում կարևորեց բարեկամական խմբերի ակտիվ գործակցությունը: Հյուրն անդրադարձավ անվտանգության ապահովման խնդիրներին, աշխարհում տեղի ունեցող գլոբալ փոփոխությունների մարտահրավերներին, միջկուսակցական կապերի խթանման անհրաժեշտությանը»,- ասվում է հաղորդագորթյան մեջ:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ