Telegram մեսենջերի աշխատանքը օգոստոսի 21-ի կեսօրին խափանվել է, ասվում է Downradar կայքի հաղորդագրություններում: Խնդիրներ են նկատվում նաև այլ երկրներում. Downdetector կայքի մեկնաբանություններում նշվում է, որ Telegram-ը չի աշխատում Ղազախստանում և Ուզբեկստանում։
Telegram-ի օգտատերերի խոսքով՝ Մոսկվայում հավելվածն աշխատում է միայն VPN հավելվածի միացված լինելու դեպքում:
Խափանումներ են նկատվում նաև Ռուսաստանում WhatsApp-ի աշխատանքում, ասել է Ինտերնետային պաշտպանության ընկերության տնօրեն Միխայիլ Կլիմարևը։ Նա նշել է, որ այլ երկրներում մեսենջեր մուտք գործելու հետ կապված խնդիրներ չկան։
Միխայիլ Կլիմարևը ենթադրել է, որ իշխանություններն են արգելափակել WhatsApp-ը և Telegram-ը Ռուսաստանում։