Ռուսաստանը կշարունակի համագործակցել Թուրքիայի հետ․ Լավրով

Ամենադիտվածներ

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը Հունաստանի արտգործնախարար Նիկոս Դենդիասի հետ բանակցություններից հետո կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է, որ Ռուսաստանը կշարունակի համագործակցել Թուրքիայի հետ աշխարհում ճգնաժամային իրավիճակները կարգավորելու համար։

«Մենք լավ հարաբերություններ ունենք Թուրքիայի հետ, առանց խնդիրների: Որոշ հարցերի շուրջ մեր մոտեցումները միշտ չէ, որ համընկնում են, բայց երբ ընդհանուր հայտարարներ ենք գտնում .., մենք օգտակար կերպով համատեղում ենք ջանքերը և օգնում շարժվել այն պայմանների ստեղծմանը, որոնք անհրաժեշտ են ճգնաժամային իրավիճակները լուծելու համար: Մենք կշարունակենք այս փոխգործակցությունը Թուրքիայի հետ », – ասել է Լավրովը։

Ամենաթարմ