Վաշինգտոնը դիտարկում է Միխայիլ Գորբաչովի և Ռոնալդ Ռեյգանի՝ սպառազինման և ռազմավարական կայունության շրջանակներում միջուկային պատերազմի անթույլատրելիության մասին հայտարարության վերահաստատման հարցը:
Ինչպես հաղորդում է ТАСС գործակալությունը, այս մասին Մոսկվայում հայտարարել է ԱՄՆ դեսպան Ջոն Հանթսմանը:
«Այս հարցն առավել լայն միջգերատեսչական քննարկման փուլում է գտնվում սպառազինման թեմայով: Այն մեզ մոտ մեկ տարի է, ինչ քննարկվում է: Մենք ցանկանում ենք քայլեր անեկ մեկ մի ուղղությամբ, այնուհետև՝ մեկ ուրիշ»,-ասել է դիվանագետը:
Վերջինս հավելել է, որ իրենք պետք է ամբողջովին ձևավորեն իրենց դիրքորոշումը:
