Հասարակություն
23:15 13/04/2020

ՌԴ-ում ՀՀ դեսպանությունը ստեղծել է էլ․հարցաթերթիկ տեղեկատվություն ստանալու նպատակով

Ռուսաստանի դաշնությունում ՀՀ դեսպանությունը Facebook-ի էջում գրառում է կատարել։ Դեսպանությունը հայտնում է, որ արտակարգ դրության պայմաններում դեսպանությանը դիմելու նպատակով անհրաժեշտ է լրացնել  էլ․հարցաթերթիկ։

«Հայտնում ենք, որ ստեղծված իրավիճակում աշխատանքների առավել արդյունավետ կազմակերպման և ամբողջական տեղեկատվություն ստանալու նպատակով դեսպանության կողմից ստեղծվել է էլ․հարցաթերթիկ։

Այս օրերին բարձրաձայնվող տարաբնույթ խնդիրներով դեսպանությանը դիմելու նպատակով անհրաժեշտ է լրացնել հարցաթեթիկը՝ պատասխանելով ներառված բոլոր հարցերին։

Հարցաթերթիկի հղումը՝ https://clck.ru/Mx8HX ։

Ցանկացած դիմում մանրամասն ուսումնասիրվելու է մեր կոցմից։ Լրացնելով հարցաթերթիկը՝ դիմողը համաձայնում է իր կողմից ներկայացված տվյալների մշակմանն ու ստուգմանը դեսպանության կողմից։

Նշենք նաև, որ էլ․հարցաթերթիկը կփոխարինի datacitizen@armem.ru էլ․հասցեի միջոցով դիմում-հայտեր ներկայացնելու անհրաժեշտությանը։

Միևնույն ժամանակ կրկին նշում ենք, որ առաջիկա ժամանակահատվածում թռիչքներ դեպի Հայաստան չեն նախատեսվում։ Հնարավոր թռիչքի մասին տեղեկատվություն ստանալուն պես կհայտնենք»։

||| Հարգելի քաղաքացիներ, Հայտնում ենք, որ ստեղծված իրավիճակում աշխատանքների առավել արդյունավետ կազմակերպման և…

Geplaatst door Посольство Армении в России/ՌԴ-ում ՀՀ դեսպանություն op Maandag 13 april 2020

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Վերեվ