ՌԴ Աստրախանի շրջանում Անվտանգության դաշնային ծառայության աշխատակիցները ձերբակալել են կնոջ, որն «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման գաղտնի «բջջի» կազմակերպիչ է. հայտնում է ТАСС-ը:
Նշվում է, որ գումարը հավաքել են «Տելեգրամ»-ում` փակ չատերի միջոցով: Կինը մտադիր է եղել մեկնել Սիրիա` ահաբեկչության իրականացման համար:
Հարուցվել է քրեական գործ` ահաբեկչություն ֆինանսավորելու հոդվածով: