Օզիլն Արսենալում ստանում է երկու անգամ ավելի շատ, քան արժանի է․Օուեն

Ամենադիտվածներ

47078962_10104662841954156_5754093503223169024_n

Անգլիայի հավաքականի նախկին հարձակվող Մայքլ Օուենը մեկնաբանել է «Արսենալի» կիսապաշտպան Մեսութ Օզիլի շուրջ ստեղծված իրավիճակը.

«Ամեն գիշեր Օզիլը պետք է գնա իր անկողնու մոտ և շնորհակալություն հայտնի Սանչեսին: Այդ պահին «Արսենալը» չէր կարող կորցնել իր երկու թոփ ֆուտբոլիստներին միաժամանակ: Այդ ժամանակ լոնդոնցիները որոշեցին պահել Օզիլին ու տալ երկու անգամ ավելի շատ աշխատավարձ, քան նա արժանի է:

Նա անչափ շահավետ առաջարկ ստացավ»,- Squawka-ն մեջբերում է անգլիացու խոսքերը:
Հավելենք, որ Օզիլը չի ընդգրկվել «զինագործների» հայտացուցակում ԲԱՏԷ-ի հետ խաղի համար:

Հաղորդում է armsport.am-ը։

Հեղինակ:Մաշա Սաշա
|
Հրապարակող:Ազատ TV Խմբագրություն

Ամենաթարմ