fbpx
Աշխարհ

ՌԴ-ում ուժի մեջ է մտել հակահրդեհային կանոններում փոփոխություններ կատարելու սկանդալային օրենքը

Ռուսաստանում հոկտեմբերի 1-ից ուժի մեջ է մտել կառավարության որոշումը, ըստ որի՝ փոփոխություններ են մտցվում ՌԴ հակահրդեհային ռեժիմի կանոններում: Այս մասին հաղորդում է Lenta-ն:

«Արգելվում է բաց կրակի կիրառումը բնակարանների պատշգամբներում, հանրակացարանների բնակելի սենյակներում և հյուրանոցային համարներում»,-ասվում է կանոնների թարմացված տեքստում:

Օրենքը խախտելու համար վարչական տույժ է սահմանվում 3-5 հազար ռուբլու չափով: Ընդ որում, կանոններում բացակայում է «բաց կրակ» հասկացության սահմանումը:

Սեպտեմբերի վերջին նոր կանոնների քննարկման ընթացքում ենթադրություն էր հայտնվել, թե արգելքի տակ կարող են հայտնվել ոչ միայն լուցկի կամ կրակայրիչ վառելը, այլ նաև ծխելը: Ընդ որում, ՌԴ ԱԻՆ-ում հստակեցրել էին, որ փաստաթուղթն արգելում է բաց կրակ կիրառել պատշգամբներում և բնակարանների սյունասրահներում, ինչի կապակցությամբ այդ օբյեկտներում արգելվում է խորոված անել, մոմ վառել և նույնիսկ ծխել:

Ավելի ուշ գերատեսչությունը հստակեցրել է, որ պատշգամբներում ծխելը չի արգելվում այն դեպքում, եթե դա հրդեհային անվտանգության համար վտանգ չի ներկայացնում:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ