ԱՄՆ-ը, Մեծ Բրիտանիան, Նորվեգիան և Ֆինլանդիան ուժեր են ուղարկել ՌԴ վարժանքները հսկելու համար

ՌԴ Հյուսիսային նավատորմը հաղորդել Է Արկտիկայում ՌԴ խոշոր վարժանքների ժամանակ օտարերկրյա հետախուզությունների ակտիվության մեծացման մասին։

Հյուսիսատլանտյան դաշինքի, ինչպես նաև նրա առանձին մասնակից պետությունների՝ ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի, Նորվեգիայի, ծովային և օդային հետախուզության ուժերի բարձր ակտիվություն է նշվել։

«ԱՄՆ-ի, Նորվեգիայի և Ֆինլանդիայի բազային պարեկային և հետախուզական ավիացիայի ինքնաթիռներով մինչև 17 թռիչք Է կատարվել Բարենցի ծովի և ՌԴ-ի հետ սահմանակից Ֆինլանդիայի շրջանների օդային տարածությունում»,-ասել են նավատորմի շտաբում:

Բացի նորվեգական «Մարիատա» հետախուզական նավից, լրացուցիչ ուղարկվել են Մեծ Բրիտանիայի ռազմածովային ուժերի «Էխո» հիդրոգրաֆիական նավը և «Լանքասթեր» ֆրեգատը:

 

Ամենաթարմ