fbpx
Հասարակություն

Ո՞ր դեպքում ՀՀ քաղաքացիները կարող են մեկնել Վրաստան և Ռուսաստանի Դաշնություն

ՀՀ արտաքին գործերի նախարարությունը Facebook-ում գրառում է կատարել։

«ՀՀ քաղաքացիների մուտքը Վրաստան հնարավոր է միայն COVID-19 դեմ պատվաստում ստանալուց հետո (երկու դեղաչափ), իսկ Վրաստանի քաղաքացիները Հայաստան կարող են մուտք գործել միայն Վրաստանի պատկան մարմինների կողմից տրված ելքի հատուկ թույլտվության պարագայում։

Մինչև մարտի 1-ը ՀՀ քաղաքացիները կարող են օդային ճանապարհով մեկնել Ռուսաստանի Դաշնություն հետևյալ պայմաններով՝

հարկավոր է ունենալ կորոնավիրուսի թեստի բացասական պատասխան (առավելագույնը 72 ժամ վաղեմության)՝ արված ստորև ներկայացված լաբորատորիաների կողմից: Թեստի արդյունքները պետք է մուտքագրված լինեն «Ճամփորդի՛ր առանց Covid-19» բջջային հավելվածում»։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ