Ֆինանսների նախարարի տնտեսական քաղաքականության հարցերով օգնական Բեն Հարիսը հայտարարել է, որ G7-ի նոր պատժամիջոցները Ռուսաստանի դեմ կներդրվեն երեք փուլով և կազդեն նավթի և նավթամթերքների վրա։
Բացի այդ, միջոցներ կձեռնարկվեն դիզվառելիքի և նավթամթերքների հետ կապված։
ԱՄՆ գանձապետարանի ներկայացուցիչը հավելել է, որ Ռուսաստանից նավթի արժեքի սահմանափակման որոշում դեռ չի կայացվել։ Հարրիսն ասել է, որ գները բավական բարձր կլինեն, որպեսզի խրախուսի Մոսկվային պահպանել արդյունահանումը, ինչպես նաև ավելի բարձր կլինի, քան Ռուսաստանի ամենաթանկ նավթահորի արդյունահանման սահմանային արժեքը: