fbpx
Աշխարհ

Ռուսաստանի համար ուղերձը պարզ է՝ Եվրոպան չի հոգնել Ուկրաինային օգնելուց. Մակրոն

Եվրոպացի առաջնորդների կողմից Ուկրաինային 50 միլիարդ եվրո տրամադրելու միաձայն որոշման ընդունումը ազդանշան է տալիս Կրեմլին, որ Եվրոպան «չի հոգնել», և Ռուսաստանը չպետք է հույս դնի դրա վրա։ Այս մասին Բրյուսելում կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, փոխանցում է The Guardian-ը։

«Ուղերձը պարզ է՝ Ռուսաստանը չպետք է հույս դնի եվրոպացիների հոգնածության վրա՝ Ուկրաինային աջակցելու հարցում», – ասել է Ֆրանսիայի նախագահը։

Մակրոնը հավելել է, որ ընդունված համաձայնագիրը կանխատեսելիություն է տալիս ԵՄ-ի երկարաժամկետ տնտեսական և ֆինանսական պարտավորությունների միջոցով Ուկրաինային աջակցելու համար։

«Ռազմական աջակցության առումով եվրոպական երկրները երկկողմանի պարտավորություններ են ստանձնում: Ֆրանսիան տրամադրում է ռազմական տեխնիկա, որը կարող է վճռորոշ լինել ռազմի դաշտում, այդ թվում՝ Scalpe հրթիռներ հակաօդային պաշտպանության և «Կեսար» հրետանային համակարգերի համար», – ասել է Մակրոնը։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ