fbpx
Աշխարհ

Ռուսաստանի և Ուկրաինայի առաջնագծում վերջին ժամերին 70-ից ավելի բախում է գրանցվել. Ուկրաինայի ԶՈՒ ԳՇ

Ռուսաստանը և Ուկրաինան հայտնում են մարտի դաշտում փոխադարձ հարվածների և էական կորուստներ պատճառելու մասին: ՌԴ ՊՆ տվյալով՝ ռուսական ուժերը հետ են մղել ուկրաինական գրոհները Կուպյանսկի և Զապորոժիեի ուղղությամբ, վերականգնել Դոնեցկի գյուղերից մեկի նկատմամբ վերահսկողությունը:

Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբը տեղեկացրել է, որ վերջին ժամերին առաջնագծում 70-ից ավելի բախում է գրանցվել: Ուկրաինայի ռազմաօդային ուժերը, հրթիռային և հրետանային ստորաբաժանումները հարվածներ են հասցրել ռուսական մի շարք օբյեկտների, այդ թվում՝ կառավարման կետերի, զինամթերքի պահեստների, ռուսական անձնակազմի դիրքերի։

Մարտի դաշտում լարվածության ֆոնին Վոլոդիմիր Զելենսկին մեկնել է առաջնագիծ՝ Խարկովի շրջանի Կուպյանսկ քաղաքի ուղղությամբ զորքերի տեղակայման վայր։ Ավելի վաղ Ուկրաինայի նախագահն այցելել էր Խերսոն, որը մշտապես ենթարկվում է հրետակոծության, ինչպես նաև Օդեսայի և Նիկոլաևի շրջան։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ