Մայիսի 6-ին Ադրբեջանի, Ռուսաստանի և Թուրքիայի երկաթուղային ընկերությունների ղեկավարները ստորագրել են երկաթուղային տրանսպորտի զարգացման ոլորտում համագործակցության եռակողմ հուշագիր:
Ինչպես գրում է «Սպուտնիկ»-ի ադրբեջանական ծառայությունը, առանց Վրաստանի համաձայնության` Ռուսաստանը ներառվել է Բաքու-Թբիլիսի-Կարս եռակողմ համաձայնագրում:
ՌԴ-ի, Ադրբեջանի ու Թուրքիայի միջև երկաթուղային տրանսպորտի զարգացման ուղղությունը նախանշվել էր ավելի վաղ: «Ռուսաստանի երկաթուղիներ» ընկերությունը նախկինում էլ հետաքրքրություն էր ցուցաբերել այդ ուղղությամբ:
Դեռևս 2016 թ. «Ադրբեջանի երկաթուղիներն» ու «Ռուսագրոտրանսը» ստեղծել էին «Ազրուստրանս» համատեղ ձեռնարկությունը, որի նպատակն էր բարձրացնել բեռնափոխադրումների ծավալները և ստեղծել առավել ինտենսիվ երթևեկություն Ռուսաստանի և Ադրբեջանի միջև: