fbpx
Քաղաքականություն

ՌԴ-ն նպատակ ունի աշխարհը բաժանել երկու մասի՝ ուռճացնելով Ուկրաինական ճգնաժամը․ Այվազյան

Narek Ayvazyan

Azat TV-ի գլխավոր խմբագիր Նարեկ Այվազյանը Facebook-ի իր էջում գրառում է արել, որում ասվում է․

«Ուկրաինական ճգնաժամն արհեստական ուռճացվել է ՌԴ կողմից՝ նպատակ ունենալով աշխարհը բաժանել երկու մասի՝ վերականգնելու «սովետը», իսկ ավելի ճիշտ՝ նեոսովետն ընդդեմ ամբողջ աշխարհի, ընդդեմ այլ ազգերի ինքնորոշման ու պետականության, որին անվանում են միութենական պետություն։

Մեր քաղաքական պատասխանատուներն այդտեղ ուղղակի «ոչինչ չորոշողի» դերակատարումն են ստացել կամ որդեգրել: Դեռևս չեն համարձակվում ի պաշտպանություն միութենականության հանդես գալ, ոչ էլ կարող են հակառակը բարձրաձայնել, բայց հանրային «լռության ընթացքի» պարագայում մեծ ռիսկ կա, որ մեզ կզետեղեն նեոսովետում և կկորցնենք պետականությունը: Դա պարտավոր ենք կանխել:

Առաջին հերթին կարծում եմ, որ ելակետը պետք է համարել հետևյալը՝ աշխարհը չի կարող բաժանվել երկու մասի:

Աշխարհակարգը փոխվելու ոչ մի հանգամանք չի փոխվել, ոչ մի ուժ չի հայտնվել, ոչ մի տեխնոլոգիա չի ստեղծվել, որը կարա հիմք հանդիսանա այդ տրանսֆորմացիային, ոչ էլ գաղափարաբանական հենք կա դրա համար: Ապակենտրոնացման իդեան է թևածում, բայց դա կապ չունի պուտինյան նկրտումների հետ, ըստ իս, այլ կարա հենց իրեն վնասի: Միայն Ռուսաստանի տարածքով մեծ լինելը և զինվածության քանակն է հանդիսանում աշխարհը բաժանելու ֆակտորի հիմքը։ Իսկ ֆակտորն այս դեպքում բոլորին պատերազմով շանտաժն անելն է։

Երկրորդ հերթին՝ Ռուսաստանի առճակատման պարագայում աշխարհը կստանա անդառնալի մարդկային կորուստներ, իրենք ավելիշատ, և պարտված կամ ոչնչացված դուրս կգան հենց իրենք: Այդ հաշվարկը փաթեթով Բլինքենը փոխանցել է Լավրովին:
Երրորդ՝ Միավորված ազգերի կազմակերպության գլխամասը Նյու Յորքում է, և դա վկայությունն է ուժերի կենտրոնի: Բայդենի ադմինիստրացիան Պուտինին ասում է, որ եթե համարձակվի որևէ ոտնձգության գնալ բարձր արժեքների դեմ, ինչպիսին են ինքնիշխնությունը, անկախությունը, այս դեպքում ՝Ուկրաինան որպես արտիկուլ, ապա ինքն անձամբ կհայտնվի սանկցիայի տակ:

Որոշների մոտ կարա ծիծաղ առաջացնի, թե Պուտինը ոչինչ չունի կորցնելու սանկցիաներից: Ծիծաղներդ դոլարով ու մեկուսացմամբ կտրեմ: Ըստ միջազգային կոռուպցիոն սխեմաներն ու սև փողերը բացահայտող կազմակերպությունների, նա ունի մոտ 200 միլիարդ դոլարի կարողություն, որի կորուստը մտցրել է նրան փակուղի: Ոչ ոք չի կարող բացառել, որ նա կարող է գնալ դա կորցնելու գնով իր երազանքների իրականացմանը, բայց երզանքներն առանց այդ կարողության անիմաստ կլինեն՝ համ նպատակին հասնել չի ստացվի, համ ազդեցությունները կկորցնի, համ էլ իր նախագծի հիմնական կապիտալից կզրկվի:

Գումարած, որ ՄԱԿ-ի գագաթաժողովին գնալու է տեղաշարժի բացառիկ սահմանափակումներով ու իզգոյի կարգավիճակով: Սակայն, միևնույն ժամանակ, մեր ռիսկերը չեն դադարում գոյություն ունենալ:

Հետևաբար ինչ է պետք անել մեզ և մեր պես տարածքով փոքր, նրանցից քիչ զինված, պատերազմը պարտված և նոր պատերազմի սպառնալիքների տակ հայտնված պետություններին: Ընդդիմանալ: Ինչպե՞ս: Տվյալ պարագայում՝ Հայաստանում ի՞նչ պետք է արվի:

Պետք է «խաղաղանք մեր դերը»: Իշխանություններին չցավեցնելով՝ աշխարհին պետք է ցույց տանք մեր ինքնորոշումը, որ ցանկանում ենք ունենալ պետականություն, որ ցանկանում ենք լինել ինքնիշխան և անկախ, նույնիսկ Արցախյան երկրորդ ծանր պատերազմից ու ճնշումներից հետո էլ մենք մեր ազատությունն ենք բարձր գնահատում։ Ինչու՞ չցավեցնենք իշխանություններին: Որպեսզի հնարավորություն չտանք նրանց դարձնել մեր դեմ լռիվ տվող մեխանիզմ:
Դրա համար դիմում եմ բոլոր պետականակենտրոն, մարդու ազատություններն ու իրավունքները հարգող, պշտպանող, Հայաստանը սիրող ուժերին, խմբերին ու անհատներին՝ համախմբվել Հայաստան պետության արժանապատվությունը պաշտպանելու համար:

Դիմումս վերաբերվում է ազատականներին, ազգայնականներին, պահպանողականներին, սոցիալ-դեմոկրատներին և բոլոր այլ գաղափարականներին, ում համար կարևոր է, պետք է, արժեք է, գաղափար է, հոգի է, տուն է Հայաստանի Հանրապետությունը:
Միասնաբար աշխատելու պարագայում, որի գործուն մեխանիզմի կոնստրուկցիան կա, մենք շատ արագ կհասնենք հաջողության: Հաջողությունները նվեր չեն տրվելու մեզ, մենք արժանանալու ենք դրան, և նվաճելու ենք մեր ինքնիշխանությունը»:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ