Եվրախորհրդարանը երեքշաբթի ճնշող մեծամասնությամբ պաշտպանել է Ուկրաինային մինչև 35 միլիարդ եվրո վարկ տրամադրելու բեկումնային նախաձեռնությունը՝ օգտագործելով Ռուսաստանի Կենտրոնական բանկի անշարժացված ակտիվները՝ վճարումներն ապահովելու համար, հայտնում է Euronews-ը։
Ստրասբուրգում այս ծրագիրը ստացել է 518 կողմ, 56 դեմ, իսկ 61 եվրապատգամավորներ ձեռնպահ են մնացել։
«Այս քվեարկությամբ մենք շատ հստակ ազդանշան ենք ուղարկում, որ օգտագործում ենք ռուսական սառեցված ակտիվներից ստացված շահույթը Ուկրաինայի համար, և Ռուսաստանը, որպես ագրեսոր, պետք է հատուցի և կվճարի դրա կործանման համար»: