Sport.es-ի հաորդմամբ՝ Մադրիդի «Ռեալի» կորոնավիրուսի համաճարակի պատճառով կանգնել է լուրջ ֆինանսական խնդիրների առաջ։ Ակումբը ֆուտբոլիստների աշխատավարձը կրճատելու է 10 տոկոսով։
«Ռեալի» հովանավորներ Adidas-ը և Fly Emirates-ը չեն կարողանում ամբողջությամբ կատարել պայմանագրերով սահմանված վճարումները։
Ակումբը ճգնաժամը հաղթահարելու համար վաճառելու է բարձր աշխատավարձ ունեցող մի քանի ֆուտբոլիստների՝ առաջին հերթին, ուելսցի Գարեթ Բեյլին և կոլումբացի Խամես Ռոդրիգեսին։