Սպորտ

Ռեալը ֆուտբոլիստների աշխատավարձը 10 տոկոսով կկրճատի

Sport.es-ի հաորդմամբ՝ Մադրիդի «Ռեալի»  կորոնավիրուսի համաճարակի պատճառով կանգնել է լուրջ ֆինանսական խնդիրների առաջ։ Ակումբը ֆուտբոլիստների աշխատավարձը կրճատելու է 10 տոկոսով։

«Ռեալի» հովանավորներ Adidas-ը և Fly Emirates-ը չեն կարողանում ամբողջությամբ կատարել պայմանագրերով սահմանված վճարումները։

Ակումբը ճգնաժամը հաղթահարելու համար վաճառելու է բարձր աշխատավարձ ունեցող մի քանի ֆուտբոլիստների՝ առաջին հերթին, ուելսցի Գարեթ Բեյլին և կոլումբացի Խամես Ռոդրիգեսին։

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

ՎԵՐԵՎ